-
20.05.2013|
16:57
Գազի հնարավոր թանկացումն անհանգստացրել է նաև հայ գիտնականներին, ովքեր ուղիներ են փնտրում լուծելու ժողովրդի առջև ծառացած խնդիրները:
-
19.05.2013|
11:53
Մի քանի օր առաջ հականերաշնորհային կոմիտե քննարկումների համար հրավիրվել էին ավիաընկերությունների ներկայացուցիչներ և ես միայն լրատվական միջոցներից իմացա քննարկումների մասին։
-
17.05.2013|
21:50
Այսօր Արմավիրի բնակիչները լրագրողներին ներկայացրեցին օրերս կարկուտի հասցրած վնասի իրական չափերը և դրանց թողած հետևանքները:
-
16.05.2013|
18:16
Կթանկանա գազը 67 %-ով, թե ոչ, կառավարությունը «еще не в курсе дела», բայց որ տարբերությունը կսուբսիդավորի, հաստատ է։ Կառավարության նիստում գործադիրը որոշեց 30 %-ով սուբսիդավորել բարձրացած գազի գինը։
-
16.05.2013|
10:48
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը «Սինոփսիս Արմենիա» ընկերությունում ուսանողների հետ հանդիպման ժամանակ կարևորել է Եվրամիության և Հայաստանի միջև ազատ առևտրի խոր և համապարփակ համաձայնագրի ստորագրումը, որը շատ հետաքրքիր է Հայաստանի համար:
-
15.05.2013|
16:28
Մայիսի 15-ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցավ մամուլի ասուլիս` «ԴիջիԹեք Բիզնես ֆորում 2013` միջոցառում առաջադեմ գործարարների համար» թեմայով: Ասուլիսի բանախոսներն էին` Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը, ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագրի («Ի-Դի-Էմ-Սի») ՏՏ և բարձր տեխնոլոգիաների ավագ փորձագետ Լևոն Գալստյանը:
-
14.05.2013|
11:20
ԱՎԾ-ի ու տրանսպորտի և կապի նախարարի խոսքերն իրար չեն բռնում։ Երևի թե նախապես չպայմանավորվածության հետևանք է, ո՞վ գիտի։
-
14.05.2013|
02:18
Կտրուկ և խիստ առանցքային փոփոխություններ սպասել ծրագրից չի կարելի, քանի որ առանցքային չի եղել նաև կառավարության փոփոխությունը։ Այս դեպքում «նորանշանակ» բառն այդքան էլ տեղին չէ կառավարության համար. ինչպես և կանխատեսում էինք, կառավարության կազմը գրեթե անփոփոխ մնաց։ Նկատենք, որ գործադիրի կազմի փոփոխությանն ամենաշատը սպասում էր ժողովուրդը։ Ինչը բնական է. ցանկացած երկրում ժողովուրդն իր սոցիալ-տնտեսական իրավիճակի դրական փոփոխությունները կապում է կառավարության հետ։
-
14.05.2013|
01:50
Մարի Իզմիրլյանի անվան մանկատան տնօրենն անհանգստացած էր` մանկատունը շտապ նորոգման կարիք ունի: Հենց այդ կարիքը հոգալու նպատակով, հրդեհից օրեր անց, մանկատուն էր եկել «Grand Candy» ընկերության նախագահ Կարեն Վարդանյանը:
-
13.05.2013|
19:40
Ասում են` «Տերովին տերն է տարել, անտերին` գելը»։ Եվ քանի որ «Արտֆուդ» ընկերությունն անտեր չէ, կառավարությունը լրջորեն մտահոգվեց վերամշակող ձեռնարկությունների վարկի «տակ» մնալու խնդրով։ Անցած երեքշաբթի գյուղատնտեսությանն աջակցելու նպատակով լայնածավալ քննարկում էր կազմակերպվել, որտեղ առանձնակի տեղ հատկացվեց վերամշակող ձեռնարկությունները վարկային տոկոսադրույքների «լծի» տակից հանելու կարևոր խնդրին։